Չինաստանի հարավ - արեւմուտքում վիթխարի սողանք է իջել լեռնային ճանապարհի վրա: Տեսագրությունը հրապարակել է BFMTV-ն: Ըստ իշխանությունների հաղորդումներով՝ զոհվածներ եւ տուժածներ չկան:

Սողանքը, որի ծավալը գնահատվում է 20 հազար խորանարդ մետր գրունտ, թափվել է մայրուղու վրա, ինչը հանգեցրել է երթեւեկության դադարեցման: Այդ պահին ճանապարհին գտնվող ավտոմեքենաների վարորդների եւ ուղեւորների մեջ խուճապ է սկսվել: Ներկայում փրկարարները եւ ճանապարհային բանվորներն զբաղված են փլվածքի վերացմամբ: