Ֆրանսիան ԱՄՆ կոնգրեսին հորդորել է չվերանայել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, փոխանցում է AFP գործակալությունը։
«Հուսով ենք՝ գործարքի հնարավոր չեղարկման համար պատասխանատու կոնգրեսը չի վերանայի այն»,- ասել է Լե Դրիանը։
«Դա կայուն և համաձայնեցված գործարք է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ համաձայնագրից հրաժարվելը վտանգավոր նախադեպ կլինի։