Փաստ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Արտաշես Բախշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Բախշյանը հայտարարագրել է ութ անուն անշարժ գույք, որից երեքը հողամաս է, մեկը հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն, մյուսը՝ բնակարան, իսկ ևս երեքն էլ՝ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:
Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 500 հազար դրամ, 8 հազար եվրո ու 9 հազար ամերիկյան դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 5 միլիոն 388 հազար դրամ եկամուտ, որից 2 միլիոն 157 հազար դրամը աշխատավարձ է, 48766 դրամը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ, իսկ մնացած գումարն էլ՝ վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում