Հայաստանի խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման 80 խորհրդատու է ընտրվել, ովքեր 2018 թվականին կվերապատրաստվեն:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն ասաց, որ մասնագետներն ունեն բարձր կրթական եւ մասնագիտական փորձառություն: «Համայնքների հետ աշխատանքը ծրագրային կդառնա, եւ համայնքներին անրաժեշտ են մասնագետներ, ովքեր այդ ծրագրերը կգրեն եւ կյանքի կկոչեն»,-ասաց նա:

 

Փոխնախարարի խոսքով` սուբվենցիաների ծրագրով սոցիալական ենթակառուցվածքների ծրագրերը կֆինանսավորվեն 40 տոկոսի չափով, տնտեսական ենթակառուցածքների զարգացման ծրագրերը մինչեւ 60 տոկոսի չափով: «Կան նաեւ այլ ծրագրեր, որոնք 5-20 տոկոս համաֆինանսավորում կստանան համայնքի կողմից»,-հավելեց Կարապետյանը: