Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումների։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն՝ անդրադառնալով Կարապետյան-Փաշինյան՝ չկայացած բանակցությունների պատճառներին։

Նա նաև նշեց, որ  այս օրերին ակտիվ տարածվում է ցանկացած տիպի տեղեկատվություն: Դա կարող է առաջացնել խառնաշփոթ, որը հասարակության համար շատ վատ բան է։ «Կարծում եմ, որ լավագույն լուծումը կառուցողական բանակցությունների մեջ է. եթե օրենքը թույլ չի տալիս մեզ գնալ երկրորդ ճանապարհով, պետք է ձեռնպահ մնանք»,-ասաց Արամյան։

Անդրադառնալով այլ թեմաների, մասնավորապես՝ Կառավարության՝ 2017-ի բյուջեի մասին օրենքով ամրագրված ցուցանիշներին՝ Արամյանը նշեց, որ ընթացիկ ծախսերի մասով շուրջ 24.7 միլիարդի կարգի տնտեսում ենք ունեցել․ «Փոխարենը, շուրջ 48 միլիարդի կարգի մենք ունեցել ենք կապիտալ ծախսերի գծով աճ»,-ասաց նա:
 
Արամյանը նաև հավելեց, որ 2017-ին արձանագրում է, որ  կապիտալ ծախսերի մասով ավելի ագրեսիվ են եղել, իսկ ընթացիկ ծախսերի վերաբերյալ էլ՝ ավելի պահպանողական․ «Բյուջեի՝ օրենքով սահմանված 1 միլիոն 135 միլիարդ հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է, մենք հավաքագրել ենք 1 տրիլիոն 156 միլիարդ հարկային եկամուտներ»,-նշեց նա: