«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել է երեքից չորս ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել նոր իշխանության աշխատանքին: Միաժամանակ, սակայն, ՀՀԿ-ականներն իրենց պլաններն են գծել, նաեւ թաքուն հույս են փայփայել, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, եւ վերջինս ու իր թիմը կձախողեն:

Հիմա անցել է այդ 3-4 ամիսը, ու թերեւս դրանով է պայմանավորված ՀՀԿ-ականների վերջին ակտիվ հարձակումները: Պատահական չէ, որ ՀՀԿ-ականների հիմնական թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը` հայ-ռուսական հարաբերությունները: Հատկապես վերջին մեկ ամսում այդ առումով ՀՀԿ-ականներն իրար հերթ չեն տալիս քննադատելու այդ մարտավարությունը: Մյուս թիրախն էլ նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն է: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականները պնդում են, թե տնտեսական քաղաքականություն առհասարակ չկա:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում :