Օրեր առաջ Ֆեյսբուքում ստեղծվել էր իվենթ՝ «Մարիխուանայի միջազգային օր» խորագրով: Կազմակերպիչը  նշել էր, որ այդ օրը աշխարհի բազմաթիվ քաղաքներում մարդիկ հավաքվում են ծանոթանալու և քննարկելու իրենց երկրի քաղաքականությունը մարիխուանայի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նաև նշվել էր որ ներկաները պետք է լինեն սթափ, իրենց մոտ չունենան որևէ արգելված նյութ և չխախտեն որևէ օրենք կամ հասարակական կարգը: Ահա այդպես հավաքվեցին և ապրիլի 20-ին Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը:

Իրադարձությունը սակայն անտարբեր չթողեց մարիխուանայի դեմ պայքարողներին: Եվ ահա այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում սկսվեց տարածվել «Ոչ մարիխուանային» խորագրով նոր իվենթ, որի կազմակերպիչներն առաջարկում են ապրիլի 26-ին ժամը 18:30-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ ոչ ասելու մարիխուանայի քարոզին և օրինականացման փորձերին: