Բրիտանական թագավորական զույգը՝ Մեգան Մարքլն ու Սասեքսի դուքս Հարրին, հուլիսի 6-ին կնքել են իրենց որդուն՝ Արչիին։ Մկրտության արարողությունից Մեգանն ու Հարրին կիսվել են Instagram-ի իրենց պաշտոնական էջում։

 

Արարողությանը ներկա է եղել 25 մարդ՝ մոտ հարազատներն ու լուսանկարիչը։

 

Թագուհի Եղիսաբեթ II-ը չի կարողացել մասնակցել արարողությանը՝ իր հագեցած գրաֆիկի պատճառով։

 

Արչին մկրտվել է Վինձորի ամրոցում՝ թագուհու անձնական ժամատանը։