Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու Երևանի ավագանու անդամներն այցելել են Վարդաշենի հանրակացարաններ, տեղում ծանոթացել խնդիրներին ու խոստացել իրենց պաշտոնական լծակներն օգտագործելով ամեն ինչ անել քանդվող տների բնակիչներին փրկելու համար:

Հանրակացարանները 3 աստիճանի վթարային են, զուրկ սանիտարահիգիենիկ պայմաններից: Վարդաշենցիները խնդրի մասին դեռ մեկ օր առաջ էին տեղակացրել ԲՀԿ նախագահին:

Գագիկ Ծառուկյանը խոստացել էր, որ կհանձնարարի պատգամավորներին և ավագանու անդամներին այցելել հանրակացարաններ և տեղում լսել բնակիչներին:

Մեկ օր անց խոստումն իրականություն է: