ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 13-ին, իրենց պահանջներով նամակ հանձնեցին Բարձրագույն դատական խորհրդին։

Հիշեցնենք, որ երեկ նրանք բողոքի ակցիա էին իրականցնում ԲԴԽ-ի դիմաց՝ պնդելով, որ Քոչարյանի գործով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ ապօրինություններ են իրականացվում եւ ԲԴԽ–ն ցուցաբերում է հանցավոր անգործություն։ Երկու ժամ բողոքի ակցիայից հետո ցուցարարներին մոտեցավ ԲԴԽ մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը եւ խնդրեց իրենց պահանջները գրավոր ներկայացնել, քանի որ ԲԴԽ-ում նիստ է գումարվել եւ հայտնի չէ, թե այն երբ կավարտվի։

Աղբյուրը՝ News.am: