Այս տարվա հունվարից հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 90.5%-ով (2018 թվականի հունվար ամսից մինչեւ հուլիս ամիսը տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 44.4 մլրդ դրամ): Վանաձորում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են 17.1 տոկոսով: 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները աճել են 11.7 տոկոսով: Գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ թե՝ մայրաքաղաք Երևանի հաշվին»,- հավելեց ՀՀ վարչապետը: