Մարզպետի մեկ տարվա «ձեռքբերումները». ֆբ էջից մինչև 1500 նոր հեկտարի հայտնաբերում
20:16 - 18.Հոկտեմբեր.2019
Այսօր իր պաշտոնավարման մեկ տարին է ամփոփել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Վերջինս համեստորեն չցանկացավ ներկայացնել իր կատարած արդյունավետ աշխատանքների ողջ ցանկը, նաև ակնարկեց, որ լրատվամիջոցների սիրտը կարող է չդիմանալ այդքան մեծ թվով լավ նորություններից: Հասարակության հանդեպ նման հոգատարությունը, ինչ խոսք, գովելի է, սակայն այնուամենայնիվ թվարկենք մարզպետի նշած մի շարք կարևորագույն ձեռքբերումները: Ըստ Սանոսյանի՝ իր ղեկավարած մարզը ունի զարգացման երեք հիմնական ուղղություն՝ տուրիզմը, գյուղատնտեսությունը և այլընտրանքային էներգետիկան:
Թե այս ուղղությամբ ինչ է արվել, այդպես էլ պարզ չդարձավ: Թերևս, այդ նույն հանրությանը ուրախությունից և էյֆորիայից չվնասելու անզնիվ մղումները հետ պահեցին մարզպետին այս ոլորտի հետ կապված թվեր ներկայացնելուց: Փոխարենը նա թվարկեց մանկավարժների և վարչական աշխատողների աշխատավարձի բարձրացումը, Գավառի թատրոնի բացումը, Վարդենիսի երեք դպրոցների ջեռուցման հարցի լուծումը, Վարդենիսի հիվանդանոցի պարտքի մարումը, քրեական վարքագծով անչափահասների թվի կրճատումը, հողաշինության ոլորտում 1500 նոր հեկտարի հայտնաբերումը, թվով 7 ճանապարհաշինական աշխատանքների իրականացումը: Մարզպետը խոսեց նաև ներդրումներից` խոստանալով, որ մոտ ապագայում մարզ են այցելելու արաբական և չինական պատվիրակությունները և ներդրումների հարցը դեռևս նոր-նոր կարող է միս ու արյուն ստանալ: Այսինքն` մեկ տարվա մեջ մարզպետին այդպես էլ չի հաջողվել քիչ թե շատ խոշոր ներդրում բերել մարզ, բայց փոխարենը այլ ոլորտներում տիտանական աշխատանք է կատարվել, օրինակ` բացվել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Համաձայնեք, եթե նման գործը մարզպետը ներկայացնում է մեկ տարվա աշխատանքի ամփոփման ընթացքում, դա նշանակում է, որ ամփոփելու, մեղմ ասած, այլ նյութ ու թեմա չկա: Ըստ Սանոսյանի՝ մարզպետարանը 13 կառույցում աուդիտ է անցկացրել, ընդ որում` նաև հենց մարզպետարանում: Պարզից էլ պարզ է, որ աուդիտի նպատակը նախկինների վրա կեղտ գտնելն էր, սպասենք, տեսնենք, թե ի վերջո ինչ են գտել: Ըստ մարզպետի՝ մեծ թվով չարաշահումներ են հայտնաբերվել, գործեր են ուղարկվել դատախազություն, սակայն այդ մասին իրավապահ մարմինները դեռ համեստորեն լռում են…թերևս, նույնպես մտահոգվում են հասարակության լայն զանգվածների մասին: Այդքան մեծ էյֆորիայի դիմանալը բարդ է…
Առաջարկում ենք նաև
27/12/23 20:33
Նաստյա Իվլեևային սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
11/12/23 17:20
ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբ
07/08/23 17:20
Ինչ անուններ են տրվել նորածիններին այս տարվա առաջին կեսին
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
23/02/22 13:25
«Սկսում ենք 7 ջրամբարների նախագծումը». մինչև տարվա վերջ կավարտվի Վեդու ջրամբարի կառուցումը
11/01/22 17:09
Ջոկովիչին սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում․ The Age
25/03/20 19:25
Իտալիայում կարանտինը խախտելու համար մինչև 5 տարվա ազատազրկում է սպասվում.LaRepubblica
18/02/20 00:05
Բլոգերին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում Մոսկվայի մետրոյում արված պրանկի պատճառով (տեսանյութ)
07/10/19 16:40
ՔՊ-ական քաղաքապետերի տարվա «ձեռքբերումները»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան