Կոնգոլեզյան անվնաս Sclerophrys channingi դոդոշը, որը լայնորեն տարածված է Կոնգոյում, էվոլյուցիայի ընթացքում սովորել է նմանվել գաբոնյան թունավոր իժին՝ Bitis gabonica-ին, հայտնում է Journal of Natural History-ն:

10 տարվա ընթացքում Թեքսասի համալսարանի գիտնականները հետևել են դոդոշին իր բնական միջավայրում: Պարզվել է, որ դոդոշի գլուխը նման է իժի գլխի ձևին, համընկնում են նաև այս երկու կենդանիների մարմնի գույնը, բծերն ու գծերը:

Դոդոշը նաև սովորել է նմանակել օձի՝ հարձակման ժամանակ արտաբերվող ձայները: Նշվում է, որ առաջին անգամ է նկարագրվում միմիկրիա, որի ժամանակ կենդանին նմանվում է օձի:

Անվնաս դոդոշը սովորել է վտանգի ժամանակ վերածվել թունավոր օձի