«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իրեն հեռու է պահում կուսակիցներից։ Նրա Ամանորը շնորհավորելու, կառավարական ամառանոց գնալու իրավունքից օգտվել են «ընտրյալները»' Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը։

«Պառլամենտը ցրելու ցանկությունը, որը տեւական ժամանակ առկա էր Նիկոլի մոտ, վերջին շրջանում ավելի հիմնավոր է դարձել՝ ֆրակցիան անվերջ «պադստավա» է անում նրան, Մակունցն ու Սիմիդյանը ողջ օրը զբաղված են պատգամավոր դաստիարակելու գործով։

Օրերս էլ Կարեն Սարուխանյանին են կանչել «լինչի»։ Եթե առաջ Նիկոլը զգուշացրել էր' ֆրակցիայից դուրս եկողը մանդատը պետք է վայր դնի, այլապես պառլամենտը կցրի, հիմա արդեն սպասում է կուսակցությունների ու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Ի դեպ, հակված չէ 88 պատգամավոր ունենալ, փորձելու է ադեկվատ, մոբիլ թիմ ձեւավորել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում