Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարhը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարhը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։