Վերջին շրջանում շատ են ոստիկանության հաղորդագրություններն այն մասին, որ քաղաքացիները լինեն զգույշ, քանի որ աճ է գրանցվել համակարգչային առցանց խարդախությունների:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քննչական կոմիտեի ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը. «2019թ ողջ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչություն ընդունվել են 118 կիբերհանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որնցից 64-ը վերաբերել են համակարգչային առցանց խարդախություններին, իսկ 2020թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ընդունվել է 94 կիբերհանցագործության վերաբերյալ քրեական գործ»,- ասաց Սասուն Գրիգորյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված 2020թ-ի կիբերհանցագործությունների աճը, Սասուն Գրիգորյանը նշեց, որ բարդ է ասել, թե հստակ ինչով է պայմանավորված դա, պարզապես, երևի 2020 թվականին տուժած մարդիկ,կազմակերպություներն են ավելի շատ սկսել դիմել ոստիկանություն:

Ըստ ավագ քննիչի կիբերհանցագործությունների թվերը աճել են՝ պայմանավորված համաճարակով. «Քանի որ այս շրջանում նվազել է մարդկանց ֆիզիկական շփումը, իրենք օրվա զգալի մասը անցկացնում են համակարգչի առջև և շատ ավելի հավանական է, որ համացանցում գտնվելով, կարող են դառնալ կիբերհանցագործության զոհ»,- պարզաբանեց ավագ քննիչը:

Սուսուն Գրիգորյանը նաև նշեց, որ հիմնականում կիբերհանցագործները թիրախավորում են նրանց, ովքեր ունեն ֆինսասական որոշ խնդիրներ, որոնք գումար ստանալու համար փորձում են դիմել ավելի հեշտ միջոցի, ինչի արդյունքում էլ տուժում են: Ավագ քննիչը ասաց, որ առցանց ծառայություններ մատուցողների թվերը ևս աճել են, և որպեսզի մարդիկ չդառնան այդ առցանց ծառայութնների զոհը, ավագ քննիչը տվեց նրանց մի քանի ցուցում. «Նախապես պետք է ստուգել, թե ինչ կայք է, հավաստի է թե ոչ, թե ինչպիսի վճարային համակարգով է աշխատում և այնպիսի կայքերից, որոնք հայտնի են»,- նշեց ավագ քննիչը:

Սասուն Գրիգորյանը քաղաքացիներին տվեց մի քանի խորհուրդ. «Քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս, որ հետևեն համակարգչից օգտվելու հիգիենային, պարբերաբար փոխեն իրենց անձնական հաշիվները, հետևեն բոլոր թարմացումներին, բջջային հեռախոսների, համակարգիչների անսարք լինելու դեպքում դրանք նորոգման տան հավաստի վայրերում, անհրաժեշտ է ջնջել, բոլոր այն հաշիվները, որոնք նախկինում բացվել են և հիմա չեն օգտագործվում»,- հորդորեց Սասուն Գրիգորյանը: