Ուսումնական տարվա մեկնարկին մնացել են հաշված օրեր։ Երեկ հայտնի դարձավ, որ մի քանի տարբերակ է քննարկվում դասապրոցեսն անցկացնելու համար։ «1․ ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ, 2․ խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, 3․ տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։ Ըստ այդ տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանի հետ, ում խոսքով' այն դպրոցներում, որտեղ սովորում են հարյուրից երեք հարյուր աշակերտ, դասարանների աշակերտների թիվը կնվազեցվի:

«Դասարանները կկիսվեն երկու կամ երեք խմբերի' 10 հոգանոց, և եթե դասասենյակները համապատասխան են խմբերի թվին' դասերը կկազմակերպվեն մեկ հերթով, հակառակ դեպքում' մեկ ու կես կամ երկու հերթով: Եվ ավելի մեծ թվով դպրոցներն արդեն, համապատատասխանաբար, իրենց հնարավորություններից ելնելով»,- պարզաբանեց Թորոսյանը:

Մանրամասները' տեսանյութում: