Շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկացնել հեղափոխական իշխանության ներկայացուցիչ այն պաշտոնյաներին, ովքեր իրենց ներկայիս ձեռքբերումներով պարտական են նախորդներին: Այս անգամ կանդրադառնանք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, ով նշանակման պահից ի վեր աչքի է ընկել սեփական երկու նախաձեռնություններով՝ առաջինը Սևանում լողալն էր՝ ջրի մաքրությունը ապացուցելու նպատակով, և երկրորդը՝ մարզպետը հայտնաբերել է մի քանի հեկտար նախկինում չգրանցված հող: Որքան էլ որ զավեշտալի լինի՝ Սանոսյանը հենց այս ձեռքբերումներն էր տարեկան հաշվետվության մեջ նշում, որպես պաշտոնը ստանձնելու պահից մինչ օրս գրանցված աշխատանքային հաջողություններ:
Մինչդեռ եթե նայում ենք թվերին և փաստերին, ապա ամեն ինչ հուշում է, որ մարզում այսօր ընթացող և իրականացվող ծրագրերի առյուծի բաժինը մշակվել է և մտել է իրագործման փուլ դեռևս Սանոսյանի նախորդի՝ ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բաթոյանի կառավարման շրջանում: Օրինակ՝ մարզի կրթամշակութային մակարդակի բարձրացմամբ տապակվող մարզպետը պարծենում է դպրոցական շախմատային օլիմպիադաների կազմակերպմամբ, սակայն նշենք, որ այդ ծրագիրը իրանացվել է նաև 2017 թվականին:
Գյուղատնտեսության խթանման նպատակով վարկերի տրամադրման ծրագիրը նույնպես նոր չէ, 2017 թվականին, օրինակ, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիրդավորման ծրագրի շրջանակներում մարզում տրամադրվել էր 132 մլն դրամ:
Սանոսյանը պարծենում է նաև մարզում շինարակական աշխատանքների բումով: 2018թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով ավարտվել են Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները՝ 42,9 մլն. դրամով: Շարունակվել են Զոլաքարի համայնքի N 2 միջնակարգ դպրոցի և Սևան քաղաքի մշակույթի տան հիմնավերակառուցման և հիմնանորոգման աշխատանքները՝ համապատասխանաբար 147,3 մլն. և 157,0 մլն դրամի հատկացումներով: Անգամ մարզպետարանի հաշվետվությունից երևում է, որ այս ընթացքում ոչինչ չի մեկնարկել, միայն շարուկանվել է կամ ավարտին է հասցվել: Իսկ վերը նշված շենք-շինությունների վերանորոգման համար վարկային գիծը տրամադրվել է 2017 թվականին՝ Ասիական Զարգացման բանկի կողմից:
Գնել Սանոսյանը նաև հայտարարում է, որ մարզը դարձել է վերականգնվող էներգետիկայի կենտրոններից մեկը Հայաստանում, մինչդեռ դեռևս 2017 թվականին Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում էր 97 հա հողատարածքի վրա իրականացնել Արևային ֆոտովոլտային կայանների կառուցում ներդրումային ծրագիրը: Անհատական տներում և արտադրական շենքերում տեղադրվել էին այլընտրանքային էներգիա արտադրող սարքեր: Պայմանավորվածություն կար իսպանական «Ակցիոնա Էներգիա Գլոբալ ընկերության հետ Վարսեր համայնքում քամու չափիչ կայաններ տեղադրելու մասին: Հողմակայանների ոլորտում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող մյուս ընկերությունն ԱՄԷ «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ»-ն էր, որը նախատեսում էր մարզի Ծաղկունք, Գեղամավան, Սեմյոնովկա, Դդմաշեն և Ծովագյուղ համայնքներում 638 հա-ի վրա կառուցել հողմաէլեկտրակայաններ՝ 132.5 Մվտ հզորությամբ: Ահա այս ներդրողները և ծրագրերը, որոնք օրակարգ էին եկել 2017-ին, այսօր թույլ են տալիս մարզպետին խոսել մարզի՝ այս ոլորտում լիդեր լինելու մասին:
Գնել Սանոսյանը նաև փորձում է այնպես ներկայացնել, ասես մարզում ՏՏ ոլորտի զարգացումը սկիզբ է առել միայն իր պաշտոնավարման օրից: Մասնավորապես, պարծանքի առիթ է հանդիսանում այն, որ տարածաշրջանում տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր են իրականացնում Գավառի պետական համալսարանը և ‹‹Luseen Technologies›› ՏՏ զարգացման կենտրոնը: Սակայն, օբյեկտիվ լինելու համար նշենք, որ ՏՏ ոլորտի զարգացումը Գեղարքունիքում Կարոն Բաթոյոնաի նոու-հաուն էր, մասնավորապես` 2017 թվականին ոլորտին առնչվող տարաբնույթ ծրագրերի մեկնարկ էր տվել Գավառ, Վարդենիս, Վարդենիկ, Սևան և մարզի այլ խոշոր համայնքներում: