«Երբ Տոնոյանն էր նախարարը, 2 անգամ հանդիպեցինք, ներկայացրինք մեր պահանջները, բայց ոչ մի սպայի չկանչեց, ոչ մի մեղադրանք չներկայացրեց։ Եթե ինքն այսօր պաշտոնազուրկ է, դա չի նշանակում, որ ինքը պատասխանատվությունից ազատվում է։ Ինքն իր սեւ գործն արեց, ռադը քաշեց ու գնաց, թոող գա ու պատասխանի բոլոր ծնողներին։ Նա մեզ հետ հանդիպման ժամանակ ասել էր՝ 1-2 շաբաթվա ընթացքում այս հարցը կլուծվի, բայց 1,5 ամիս է՝ այս հարցը չի լուծվում։ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարին դեռ մի 2 ամիս պետք է, որ ծանոթանա՝ Հայաստանում ինչ է կատարվում։ »,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը։