Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն համայնքները  շարունակում են մնալ ադրբեջանական շրջափակման մեջ։  

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը ասաց, որ համայնքի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ, արդեն 3 օր է, ինչ այն շրջափակման մեջ է. «Խաղաղապահները արդեն համայնքում են: Նրանք բանակցություններ են վարում ադրբեջանական ուժերի հետ, սակայն ասում են, որ հրաման ունեն՝ համայնքը փակ պահելու»,- նշեց Դավիթ Դավթյանը:

Ըստ համայնքապետի, ինչպես նախկին գյուղերը, Մեծ Շենը ևս արդեն հանձնված է Ադրբեջանին. «Շատ գյուղեր չկային փաստաթղթի մեջ, որոնք պիտի հանձնվեին Ադրբեջանին, բայց ինչպես տեսնում ենք հերթով հանձնվում են: Փաստը ցույց է տալիս, որ բոլոր այն բնակավայրերը, որոնք պետք է մնային օրեցօր հանձնվում են, շատ հավանական է, որ սա էլ է արդեն հանձնված, ուղղակի բնակիչներին տեղյակ չեն պահում, իսկ թե այդ քայլով ինչ նպատակ են հետապնդում, չեմ կարող ասել»,- ընդգծեց համայնքապետը՝ հավելելով. «Բնակիչները վերջին օրն են իմանում, որ համայնքը հանձնած է, դրա համար էլ այս իրավիճակն է»,- ասաց Դավիթ Դավթյանը:

Զվարթ Պետրոսյան