ՕԵԿ-ի կողմից պայքարը պետք է լինի ազնիվ եւ շիտակ եւ ամեն ինչ պետք է արվի հաղթելու համար:Այս մասին այսօր ապրիլի 7-ին ՕԵԿ նախընտրական քարոզարշավի բացմանը ասաց Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:
Շնորհավորելով կանանց միամսյակը' Երիցյանն ասաց. «Ճիշտ է' ես ասել եմ, որ դուք խլել եք մեր փետրվարի 23-ը' դարձնելով մեկամսյակ, բայց դա այլ խնդիր է: Ես ցանկանում եմ, որ միշտ ժպիտներ լինի ձեր դեմքին եւ լավ լինեք եւ քաղաքականության մեջ ունենք ձեր դերն ու խոսքը»,- ասաց Արմեն Երիցյանը:
Քաղաքապետի թեկնածուն նաեւ ասաց, որ ուզում է հիշել Երեւանում կա այդպիսի թաղ, որի հետ անձամբ առնչություն չի ունցել: «Չկա մի այդպիսի տարածք , որտեղ կամ երաժշտությամբ կամ սպորտով չեմ զբաղվել: Տղաները կիմանան եւ կհիշեն, գնում ղայթան ու հոլ էինք խաղում, ծեծ էինք ուտում' ծեծում էինք: Ինչպես կասեր մեր Տիգրան Կարապետիչը' Զանգուի ջուր էինք խմում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Երեւանը այնպիսին լինի, որ բոլորս տեսնենք եւ հպարտությամբ ասենք, որ սա մեր տունն է»,- ասաց Արմեն Երիցյանը:
Նրա խոսքով, իրենք չեն ասում, որ Երեւանում ոչինչ չի արվում, այլ ասում են, որ իրենք կարող են անել ավելին ու անելու են: «Յուրաքանչյուր թաղ պետք է զգա դա»,- ավելացրեց Արմեն Երիցյանը: