Գործարար, հայ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է էլեգանտ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Նատալյան կրում է դեղին երանգի հանդերձանք, որը համադրել է գլխարկի հետ։ Գործարար կինն արձակել է մազերը, նախընտրել մեղմ շպար։ Նրա կերպարն ամբողջական է դարձնում վզնոցը։

«Եթե կարողանաք Ձեր տաղանդը դարձնել շահույթ, ապա ամենաերջանիկ մարդը կլինեք։ Զարգացրեք Ձեր տաղանդն այնպես, որպեսզի Ձեր անունը մտնի պատմության մեջ», - հրապարակումը մեկնաբանել է հասարակական գործիչը։