Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի (ստորին պալատի) խոսնակ Երլան Կոշանովը խոսել է Ղազախստանի առաջին նախագահի՝ Էլբասի՝ ազգի առաջնորդի մասին օրենքը չեղարկելու պլանների մասին, որը կարգավորում է պետության նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին մի շարք արտոնություններն ու լիազորությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սահմանադրության փոփոխությունները բացառում են Էլբասի կարգավիճակը։ Սահմանադրությունը պահպանում է Նազարբաևի դերը՝ որպես պետության հիմնադիր։ Այս նորմի ընդունումից հետո ուժը կկորցնի նաև առաջին նախագահի մասին սահմանադրական օրենքը»,- ասել է Կոշանովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքային խումբը, որը զբաղվում է Ղազախստանի Սահմանադրության փոփոխություններով, քննարկում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին «անկախ Ղազախստանի հիմնադրի» կարգավիճակ տալու հնարավորությունը։