Տավուշի մարզի ընդհանուր իրավասութայն դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Հունան Թ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 28.06.2012թ. Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող Մարմար կոչվող ռեստորանում տեղի ունեցած հացկերույթի ընթացքում գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վիճաբանել է Խորեն Հ.-ի հետ, որի ընթացքում դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին, ով էլ Իջևանի բժշկական կենտրոն ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը' Իրավաբան.net