Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներում եղան հրապարակումներ այն մասին, որ ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի միջև կան հակասություններ, և որ Գուրգեն Արսենյանը, խուսափելով իշխանություններին քննադատողի կեցվածքից, փորձում է ցույց տալ, որ ինքը հանրապետականների համար առավել ընդունելի քաղաքապետի թեկնածու է: Այս առնչությամբ ԳԱԼԱ-ն զրուցեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ, ով նշեց, որ այդ խոսակցությունները ասեկոսեներ են. «Գուրգեն Արսենյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, «Բարգավաճ Հայաստանի» կողմից է ներկայացված և ինքը, բացի Բարգավաճ Հայաստանից, հայաստանցիներից ու երևանցիներից, ուրիշ որևէ մեկին ցույց տալու բան չունի»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Աղասի Մարգարյան