Ապրիլի 24-ին' Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, Գագիկ Ծառուկյանի և ոստիկանության աշխատակիցների հետ տեղի ունեցած միջադեպի շուրջ թերթի թղթակիցը զրուցել է Գուրգեն Արսենյանի հետ:
Հարցին թե արդյոք Գ.Արսենյանը ինչպես է մեկնաբանում ոստիկանապետի' նշված դեպքի կապակցությամ արած հայտարարությանը, Արսենյանը պատասխանել է. «Ես կիսում եմ մոտեցումը, որ քայլելը, վազելը, սպորտով զբաղվելն օգտակար է առողջությանը»:
Իսկ լրագրողի այն հարցին, թե նա համամիտ է, որ ոստիկանները ճիշտ են արել' փակելով Գ.Ծառուկյանի ճանապարհը, Գ.Արսենյանն ասել է. «Ոստիկանները Գագիկ Ծառուկյանի ճանապարհը չեն փակել: Նմամնատիպ միջադեպ, որի մասին թմբկահարեցիք բոլոր լրատվամիջոցներով եղեռնի օրը, համարում եմ, որ դա արդեն ծանծաղության դրսևորում ա, մարդկային ծանծաղության, որ եղեռնի օրը մարդիկ զբաղված են նրանով, ինչ որ վերաբերվում ա հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, ովքեր զոհվել են, ոչ թե, ասենք, մի հատ թեթև միջոցառման կամ միջադեպի, որը որ համարում եմ, միջադեպ չի էլ եղել, դարձնել ինտերնետի ու լրատվական կայքերի սենսացիան: Պրոբլեմ ա արդեն երկրում»: