«Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տարբեր ելույթ ունեցողներ ասացին, որ Հայաստանը փոքր երկիր է, և Հայաստանում բոլորը գիտեն՝ ով ինչ է անում, ինչով է զբաղվում: Ճիշտ են ասում, և այդ փոքր երկիր լինելու պարագայում մարդիկ տեղեկացված են տարբեր տեսակետի կետ.ամ-ների ֆինանսավորման աբյուրներից»,- կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

 

Ըստ Արսենյանի՝ Հայաստանը հայտնվել է փակ շղթայի մեջ: «Այդ փակ շղթայի մեջ գործիքակազմ փոխելով՝ բան չի փոխվելու, Հայաստանի հանարպետության տնտեսական կյանքի ավելացման համար էական փիլիսոփայական փոփոխություն է պետք, պետք է սկսել ուրիշ կերպ մտածել, եթե ուրիշ կերպ չմտածենք, մենք անընդհատ դոփելու եք փակ շղթայի մեջ»:

 

Նա հորդորեց կառավարությանը քաղաքական նոր տեսլական գտնել, իսկ մարդիկ էլ պետք է հասկանան, որ կարող ենք լավ ապրել մի պարագայում, երբ սկսեն արտադրել հանրային բարիք, նոր բան ստեղծել, ոչ թե պարտքը մեծացնել: «Եթե մենք կարողանում ենք, եթե ունենք ռեսուրս, պետք է հանրային ուշադրությունը հրավիրենք, որ այդ ռեսուրսն իրականացվի»:

 

Ի դեպ, ԲՀԿ պատգամավորը շեշտեց, որ հիմա բոլորը քննադատում եմ նրանց, ովքեր զբաղվում են գործարարությամբ, սակայն չպետք է այդպես տրամադրվել գործարարների նկատմամբ, քանի որ նրանց նպատակը, ինչպես վստահեցրեց նա, Հայաստանի տնտեսության զարգացումն է:

 

Գուրգեն Արսենյանը նշեց, որ բոլորն այստեղ քննադատում են «Յուքոմ» ընկերությունը, որը, ըստ մամուլի, պատկանում է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, սակայն ինքը պատգամավորը շատ գոհ ու շնորհակալ է այդ ընկերությունից, որ ապահովել է նորմալ ինտերնետով իրեն:

 

«Երեկ այստեղ անդրադարձ եղավ «Յուքոմ» ընկերությանը: Ես գոհ եմ «Յուքոմ» ընկերությունից, որովհետև այն որոկայալ ծառայություն է մատուցում, ինձ «Կոկո-կոլայի» որակն է հետաքրքրում, ոչ թե այն արտադրողը», - ասաց Արսենյանը: