«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է մարզային հավաքագրման կենտրոնների աշխատանքը։ Այս մասին հաղորդվում է «Վագների» հեռագրային ալիքում։

««Վագների»՝ հատուկ ռազմական գործողությանը ժամանակավորապես չմասնակցելու և Բելառուսի Հանրապետություն տեղափոխվելու պատճառով՝ մենք մեկ ամսով ժամանակավորապես դադարեցնում ենք «Վագների» մարզային հավաքագրման կենտրոնների աշխատանքը»,- հայտնել են մասնավոր ռազմական ընկերությունից, ասվում է գրառման մեջ։

Միաժամանակ, «Վագների» զանգային կենտրոնը կշարունակի աշխատել, որտեղ առաջարկվում է դիմել աշխատանքի ընդունվելու համար։