Հունաստանը եռօրյա սուգ է հայտարարել, և Հայաստանը համերաշխ է հույն ժողովրդի հետ։ Այս մասին թվիթերում Հունաստանին իր ցավակցությունն է հղել ՀՀ ԱԳ նախարարությունը։

 
 

«Ցավակցում ենք Canadair ավիաընկերության օդաչուների ընտանիքներին, ովքեր զոհվել են Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով»,-ասված է հաղորդագրության մեջ։