Գազայի հատվածում դադարել են աշխատել կապի և ինտերնետի ծառայությունները։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի բանակն այսօր երեկոյան «ընդլայնում է ցամաքային մանևրներների մասշտաբները» Գազայի հատվածում։

Լրատվամիջոցները դա մեկնաբանում են որպես Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելու հայտարարություն։