Lragir.am. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ' ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով: Միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները:
Հարկ է հիշեցնել, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին ԹԻՀԿ-ը, հիմք ընդունելով Հայկական ժամանակ օրաթերթի 2012 թ. հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված Մենքումերոնքով աշխատում են և Պայքարի իրական մարտիկը հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ «վերահսկվող» ձեռնարկատիրական գործունեությանը: Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող Ալեքսերվ ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր: Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների' պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, Ապեյրոն ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), Մեգաֆուդ ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, Մեգա մոթորս ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), Սանտա ֆե սրճարանը, Գալաքսի հացի գործարանը, Մեգա սպորտ խանութների ցանցը, Խրոնոգրաֆ թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, Չիմեգ ՍՊԸ-ն, Յուքոմ ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), Ամասիայի կաթի գործարանը, Ալյանս մաքսային տերմինալը և այլն»: ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին կստուգեն
12:34 - 22.Ապրիլ.2013
Առաջարկում ենք նաև
02/10/19 15:12
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը 7 փաստ է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրգործի մասին
10/02/17 17:49
Ժողովուրդն իր վստահության քվեն պետք է տա Գագիկ Ծառուկյանին. Լյովա Խաչատրյան (տեսանյութ)
02/11/15 16:39
Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է հասարակության մեջ վստահության վերականգնումը. Գագիկ Խաչատրյան
03/04/15 23:32
Արտարժութային վարկերը դրամայինի վերածելու առաջարկը ենթադրում է էական ծախսեր. Գագիկ Խաչատրյան
22/05/13 17:40
Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
18/05/13 11:30
Գագիկ Խաչատրյանի որդիներն իր հետ կապ չունե՞ն
17/05/13 23:45
Ինչով են զբաղվում Գագիկ Խաչատրյանի հարազատները
22/04/13 16:12
Ինչո՞վ են զբաղվում Գագիկ Խաչատրյանի որդիներն ու բարեկամները
12/03/13 18:52
Գագիկ Խաչատրյանի աչքն «ԱրմենՏելի» դիտահորերի վրա է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան