Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը, երկուշաբթի օրը Վատիկանում ընդունելով Կիլիկիայի հայ կաթոլիկ եկեղեցու թեմի առաջնորդ Ներսես Բեդրոս 19-րդի ղեկավարած պատվիրակությունը, հաստատել է ավելի վաղ իր կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր դիրքորոշումը. գրում է Asbarez պարբերականը:
Հանդիպման ընթացքում Հռոմի Պապը հանդիպել է հայ պատվիրակության ներկայացուցիչների հետ, և երբ նրանցից մեկը նշել է, որ ինքը Ցեղասպանության զոհերի սերնդին է պատկանում, պոնտիֆիկոսը պատասխանել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերինն էր»' դրանով հաստատելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր դիրքորոշումը, որը նա ավելի վաղ արտահայտել էր, երբ դեռևս որպես Խորխե Բերգոլիո կարդինալ՝ ղեկավարում էր Արգենտինայի Բուենոս Այրեսի կաթոլիկ եկեղեցին:
7 տարի առաջ' Ցեղասպանության 91-րդ տարելիցին, նա կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ-ում Հայ դատի գրասեյակի տնօրեն Ալֆոնսո Թաբակյանը նշել է, որ սա պոնտիֆիկոսի առաջին նմանատիպ հայտարարությունն էր Հռոմի Պապի պաշտոնում: