Թուրքիայում «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Տրապիզոնում ձերբակալվել է 12 տարի և 6 ամիս ազատարզկման դատապարտված Էրսին Յոլջուն: Ստամբուլի երդվյալ ատենակալների 14-րդ Գերագույն դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և օպերատիվ գործողություններ սկսել՝ նրան ձերբակալելու համար: Գործողության ընթացքում մեղադրյալ Յոլջուն Սոթուղլու քաղաքում ձերբակալվել էր: Այժմ նրան տեղափոխել են Բահջեջիք բանտ, ուր նա սպասելու է դատավարությանը:
Այս մասին տեղեկացնում է «Ակօս» պարբերականը: