Lragir.am-ի զրուցակիցն է արևելագետ-կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը
Արսեն, օրերս երեք նախագահների համատեղ հայտարարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ կարո՞ղ ենք հերթական հայտարարություն դիտարկել, թե՞, այնուամենայնիվ, կար նորություն հայտարարության մեջ:
Այս հայտարարությունն առաջիկա տարվա ընթացքում կհարստացնի հայ-ադրբեջանական դիվանագիտական աճպարարության լեզուն, սակայն նախ տեքստի մասին: Հիշեցնեմ, որ սա Բարաք Օբամայի նախագահության ընթացքում նմանատիպ արդեն հինգերորդ հայտարարությունն է: Եթե դիտարկենք 2009-ից սկսված հայտարարությունների շղթան եռանախագահների մակարդակով, որոնք սովորաբար մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում են արվում, ապա բացարձակապես որևէ նորություն չկա: Այդ տեքստերը գրում են Հայաստանի, Ադրբեջանի կամ Ղարաբաղի խնդրով զբաղվող բյուրոկրատներ, ովքեր ընդամենը միմյանց հետ համաձայնեցնում են այս կամ այն ձևակերպումը: Հայտարարության հետ կապված Հայաստանում երեք հիմնական կետ քննարկվեց. առաջին' դեռևս 2009-ին համանման հայտարարությունում նշված սկզբունքների համահավասար դիտարկելու խնդիրը, ինչը հայկական կողմը դրական քայլ է դիտարկում, երկրորդ' հայտարարության մեջ երեք անգամ հիշատակվում է հակամարտող կողմեր ձևակերպումը, ընդ որում' երկու անգամ ընդգծվում է հակամարտող երկու կողմ, մեկ անգամ 'բոլոր կողմերը ձևակերպմամբ: Սա կարևոր հանգամանք է, քանի որ բացի երկու կողմերից' Հայաստանից և Ադրբեջանից, կա նաև երրորդ կողմը' Արցախը: Եվ իհարկե, ուժի չկիրառման սկզբունքի երկակի հիշատակումը, ինչն անկասկած Ադրբեջանին է ուղղված:
Եթե ընդհանուր առմամբ համեմատելու լինենք նախորդ 4 հայտարարությունների հետ, ապա բանակցող կողմերի համար ավելի ձեռնտու հայտարարություններ եղել են, ինչի արդյունքում էլ ում, երբ և որտեղ պետք է հիշատակվում է հենց այդ տարվա հայտարարության կոնկրետ կետը: Երեք նախագահների կողմից մինչև հիմա միակ փաստաթուղթը, որի նպատակը դիվանագիտական աճպարարության լեզուն հարստացնելուն միտված չի եղել՝ 2009-ի փաստաթուղթն է, որտեղ ըստ էության հրապարակվեցին Մադրիդյան նորացված սկզբունքները' Լեռնային Ղարաբաղի «միջանկյալ կարգավիճակ» ձևակերպման բացահայտմամբ: Հարկ է նշել սակայն, որ միջանկյալ կարգավիճակի գաղափարն ավելի վաղ ակունքներ ունի, այս միտքն առաջին անգամ շրջանառվել էր Պրահայում և ապա ամրապնդվել Ռամբուեյում:
ՀՀ ԱԳ նախարարը սա խթան է համարում բանակցային գործընթացի առաջընթացի համար, արձագանքեց նաև ԼՂՀ-ն:
Ինձ համար այս արձագանքների մեջ ամենակարևորը Ղարաբաղի արձագանքն է, իր կողմ լինելու իրավունքը վերահաստատում է, այսինքն' ԼՂՀ-ն ասում է, որ պատրաստվում է այս տրամաբանությամբ շարունակել բանակցային գործընթացը: Ընդհանրապես, այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն ըստ էության պաշտոնական արձագանք չունի, կամ գոնե ես այն չեմ նկատել, կարող է խոսել այն մասին, որ այդ հայտարարությունը մեծ հաշվով իրենց ձեռնտու չէ: Բայց պետք է նշել, որ մինչև հիմա հնչած բոլոր հայտարարությունները որևէ էական փոփոխություն չեն մտցրել բանակցային գործընթացում, ավելին' այն կոչերը, որոնք հնչում են' զբաղվել խաղաղության գործընթացով, այս գործընթացն ամենաքիչ առաջընթացն է արձանագրել, այսինքն' այս հայտարարությունների կենսունակությունն ու ազդեցության չափերը նախորդ տարիներին էլ շատ ցածր էր: Այս հայտարարությունը հնարավորություն է տալիս Էդվարդ Նալբանդյանին շարունակ կրկնելու մի նոր էկզոտիկ տեղանուն' Էնիսկիլենը, Լ՛Ակվիլայի և Մուսկոկայի կողքին:
Կա նաև տեսակետ, որ ստատուս քվոն երկարաձգվեց, ուստի պատերազմն էլ մի փոքր հետաձգվեց:
Այս խոսակցություններն ու կանխատեսումները քեզ, մեզ և քաղաքագետներին զբաղված պահելու համար են, քանի որ գործընթացին շատ քիչ են վերաբերում: Կարծես թե հաստատվում է այն լուրը, որ Ռուսաստանն Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի զրահատեխնիկա է վաճառում, ինչը' եթե Ռուսաստանի պարագայում բիզնես, ապա Ադրբեջանի դեպքում հայկական կողմերի վրա հոգեբանորեն ազդելու նշանակություն ունի, սակայն փաստը մնում է փաստ, որ այս հայտարարության տակ ստորագրած Ռուսաստանը զուգահեռ ռեալ պոլիտիկում այլ գործողությունների է դիմում: Ի դեպ, նախորդ ամիս էլ հրապարակվեց Ռուսաստանի կողմից Հայաստանին Իսկանդեր տեսակի հեռահար հրթիռների վաճառքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը ենթադրաբար Ադրբեջանը չունի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ավելի կարևոր են այս գործընթացները, քան ազդեցությունը կորցրած մատ թափ տալով հայտարարություններ անելը: Նաև համաձայն չեմ, թե այս կերպ ստատուս քվոն որևէ կերպ հետաձգվեց, քանի որ վստահ եմ, որ եթե վաղը Ադրբեջանի վարչակարգը ինչ-ինչ իրավիճակներից ելնելով պատերազմ հայտարարելու որոշում կայացնի, ապա այս հայտարարությունը նրա համար զրոյական նշանակություն է ունենալու:
Իսկ մի՞թե նորություն է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը, երբ բոլորը գիտեն այդ մասին:
Սա նորություն չէ, որովհետև նախորդ տարի ՀԱՊԿ-ի գագաթաժողովին առաջին անգամ հրապարակային կոշտ հայտարարություն արեց Սերժ Սարգսյանը' քննադատելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարելու փաստը: Ենթադրում եմ, որ այս տեղեկությունն ուներ արդեն այն ժամանակ: Սակայն եթե հիմա այդ քննադատությունից հետո գործընթացը շարունակվում է, նշանակում է քննադատությունը որևէ արժեք չի ունեցել, այդ քանդատությունը փաստորեն որևէ լուծման չհանգեցրեց: Կարծում եմ ժամանակն է, որպեսզի Հայաստանը հայտարարի ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու մասին, իսկ դրա անդամ պետությունների համանման վարքագծի պարագայում լքի անիմաստ ու մտացածին այդ կազմակերպությունը: Զուգահեռաբար հիշեցնեմ, որ մեր երկրում ռազմաբազա ունեցող պետությունը ենթադրաբար պայմանագիր է երկարաձգել, որով հանձն է առել ներկայացնել ինչպես իր, այնպես նաև ՀՀ շահերը, ու եթե ասենք Ադրբեջանին զենք մատակարարելը պուտինյան միջավայրի ստամոքսային շահերն են բավարարում, ապա Հայաստանի համար սա ազգային անվտանգության սպառնալիք է: Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը ռուսական կայազորի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մնալու հետագա անհրաժեշտության խնդիրը քննարկելու համար:
Սիրանույշ Պապյան
Պետք է քննարկվի ռուսական բազայի՝ Հայաստանում մնալու խնդիրը
18:45 - 20.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
05/08/22 15:19
Որևէ մեկը իրավունք չունի պահանջելու Արցախի ժողովրդից հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից․ Արցախի ՄԻՊ
10/10/19 22:10
«Ասադի դաշնակից ռուսների անգործությունն ինձ ստիպում է զուգահեռ տանել Հայաստանում ռուսական բազայի հետ». Արա Պապյան
12/01/15 18:23
Գյումրիում տեղի ունեցածն ավելի շատ նման է դիվերսիայի, որն ուղղված է Հայաստանում ռուսական բազայի դեմ
27/03/13 13:13
Պրակտիկ արատ և տեսական առաջադիմություն
24/04/24 11:20
Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն Մարուքյան
18/04/24 15:30
ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին
17/02/24 08:20
Ընդդիմադիր շրջանակներն էլ ձեռքերը ծալած չեն նստի. «Փաստ»
Ամենադիտված
Լրահոս
11:27
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում
11:00
«Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սր...
00:47
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ)
15:18
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ
14:59
Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան
10:16
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը
08:40
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում