ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչների և «Թալիբան» շարժման միջև բանակցային գործընթացը, որը պետք է տեղի ունենար Քաթարի մայրաքաղաքում այս շաբաթ, չի կայացել. տեղեկացնում են Պետդեպարտամենտից, գրում է Gazeta-ն:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղարը ուրբաթ օրը հայտնել է, որ դեսպան Դոբբինսը, ով պետք է մասնակցեր այդ բանակցություններին, արդեն վերադարձել է ԱՄՆ:

Ավելի վաղ այս շաբաթ թալիբ գրոհայինները հարձակում էին գործել Աֆղանստանի նախագահական նստավայրի, ՊՆ-ի և Քաբուլում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գրասենյակի վրա:

Դա տեղի էր ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ նախագահ Համիդ Քարզայն իր դժգոհությունն էր հայտնել ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի միջև բանակցությունների կապակցությամբ:

Քարզայը կարծում է, որ դա հակասում է ԱՄՆ-ի կողմից իր կառավարությանը տրված անվտանգության երաշխիքներին: