Հուլիսի 20-ին՝ ժամը 12.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի 58-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և ինքնուրույն չի կարողանում բացել բնակարանի դուռը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել 1939թ. ծնված Թ. Դավիդովային: Վերջինիս հրշեջ-փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետև տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: