Այսօր Ռուսաստանի Դաշնության Նոգինսկ քաղաքում քրեական գործ է հարուցվել 42-ամյա ՀՀ քաղաքացու սպանության կապակցությամբ. գրում է Росбальт-ը:

Երկուշաբթի առավոտյան Նոգինսկի շրջանի «Կրասնի Էլեկտրիկ» ավանում աչքի հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ մի քաղաքացի: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել:

Համաձայն հետաքննության վարկածի՝ սպանության դրդապատճառը կապված է մահացածի ձեռներեցական գործունեության հետ: Դեպքի վայրից առգրավվել են փամփուշտի պարկուճներ և բեյսբոլի ձեռնափայտ:

Տարվում է հետաքննություն՝ կասկածյալի անձը ճշտելու համար: