Մոտ 1 տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին
պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում
կատարված աննախադեպ գողության դեպքը դեռ չի
բացահայտվել: Ընկերության փոխտնօրեն Արմեն
Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7
կիլոգրամ ոսկի, ուղիղ գնացել էր օդանավակայան և
մեկնել Հայաստանից:
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված,
սակայն հայտնաբերել չի հաջողվում: Նրա կինը թեև
Հայաստանում է, սակայն ասում է, թե ինքը ոչնչից
տեղյակ չէ: Նշենք, որ Բաղդասարյանն այդ քայլին
գնացել էր ինտերնետային խաղադրույքների պատճառով: Վաղարշ Աբրահամյանն արագ փակել է բանկի
պարտքը' մյուս խնդիրները համարելով երկրորդական:
Մանրամասները' «Հրապարակ»-ի այսօրվա համարում