Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
կիրակի օրը որովայնի ճողվածքի վիրահատության է
ենթարկվել, գրում է The Jerusalem Post
պարբերականը և հավելում, որ վիրահատությունը
բարեհաջող է ընթացել, և հետվիրահատական
վերականգնողական շրջանը կտևի մի քանի ժամ:
63-ամյա Նեթանյահուին շտապ կարգով
վիրահատության էին ենթարկել այն բանից հետո, երբ
վերջինս իր բժշկին գանգատվել էր որովայնի
ցավերից:
Նշենք, որ կիրակի օրն Իսրայելի կառավարության նիստում քննարկվում էր իսրայելական բանտերում
պահվող պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու գործողության առաջին փուլը ավարտին
հասցնելու հարցը: Կառավարությունից հայտնել են, որ նիստը հետաձգվել է, սակայն բանտարկյալների
ազատ արձակման գործընթացի վրա դա չի անդրադառնալու: