Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է պաղեստինցի բանտարկյալների հերթական խումբն ազատ արձակելու հրահանգը, ինչը Պաղեստինի և Իսրայելի միջև երկխոսության նոր փուլի սկիզբ է: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Այս անգամ ազատություն կստանա 26 պաղեստինցի, նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ ազատ կարձակվի 104 բանտարկյալ:
Ինչպես տեղեկացնում է Al Jazeera-ն, կիրակի առավոտյան, Նեթանյահուի նստավայրի մոտ են հավաքվել հարյուրավոր ակտիվիստներ, ովքեր դեմ են պաղեստինցիների ազատ արձակմանը:
Հիշեցնենք, որ պաղեստինցիները, որոնց մասին նշվում է, դատապարտվել են մինչև 1993 թվականի խաղաղ համաձայնագրի ստորագրումն իրականացրած բռնության ակտերի համար: Բանտարկյալները ճաղերի ետևում անց են կացրել 19-28 տարի: