Lragir.am - Վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Օրերս Հայաստանի հասարակությունը ստացավ այդպիսի մի հաղորդագրություն: Մի քանի շաբաթ առաջ էլ նույնը ստացվել էր Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի անունից: Նրանք էլ, ըստ հաղորդագրության մեկնել էին արձակուրդ, որի մի մասը պետք է անցկացնեին արտերկրում:
Արտերկիրը շատ լայն հասկացություն է: Օրինակ, Վրաստանն էլ արտերկիր է՝ սեւ ծովի իր մրջին վիճակագրական հանգստավայրերով՝ տեղ-տեղ արդեն շքեղացող, ֆրանսիական, գերմանական, իսպանական, իտալական, մեքսիկական եւ այլ հանգստավայրերն էլ արտերկիր են, իրենց գերշքեղ հարմարություններով ու ծառայություններով:
Հիմա, դրանցից հատկապես որ «արտերկրում» են հանգստանում Հայաստանի նախագահի, ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդիկ, երբ գնում են արձակուրդ ու նրանց մասին երկար ժամանակ հայտնի չի լինում ոչինչ:
Օրինակ, նույն արտերկրի առաջին դեմքերը, երբ գնում են արձակուրդ, կարծես թե տեղեկություն են տրամադրում, թե ում հետ են հանգստանում՝ անցկացնում արձակուրդը, որտեղ, ինչով են զբաղվում այդ ընթացքում: Օրինակ, ավանդույթ կա նույնիսկ, որ ԱՄՆ նախագահները իրենց հետ արձակուրդ հաճախակի նաեւ Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին են տանում, որոնք ինչպես պաշտոնյայի աշխատանքն են լուսաբանում, այդպես էլ նրա արձակուրդը: Չէ որ հայտնի է, որ ով ինչպես հանգստանում է, այդպես էլ աշխատում:
Հաճախ, արտերկրի նախագահների արձակուրդից լուսանկարներ են հայտնվում մամուլում:
Հարկատուները ունեն պետության առաջին դեմքերի, ընդհանրապես իհարկե բոլոր պաշտոնյաների, բայց նախ եւ առաջ առաջին դեմքերի արձակուրդների մասին հաշվետվություն ստանալու իրավունք: Իսկ առաջին դեմքերը՝ հաշվետվություն տալու պարտականություն:
Նրանք հաճախ են սիրում խոսել այն մասին, թե Հայաստանում պետական կառավարումը թափանցիկ է դառնում շնորհիվ այն մեխանիզմներ, որ ընդունվում են տարբեր օրենքների տեսքով: Ամենահիշատակվողներից մեկը պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրումն է՝ իրենց հարազատների հետ միասին:
Իսկ ինչու՞ չի հայտարարագրվում պաշտոնյաների ու նրանց հարազատների արձակուրդը: Ով է ասել, որ նրանք միայն աշխատելիս են հաշվետու հանրության առաջ: Հենց նույն «ով ինչպես հանգստանում է, այդպես էլ աշխատում է» հայտնի խոսքից ելնելով, պաշտոնյաների արձակուրդը կարեւոր է, նրանց աշխատանքը հասկանալու համար:
Ինչ «հույժ գաղտնի» արձակուրդներ են, որ այդպես վայելում են պաշտոնյաները: Իսկ գուցե նրանք տառապու՞մ են այդ արձակուրդները: Թեեւ քիչ հավանական է, որովհետեւ տառապանքը նրանք անհապաղ կիսում են հասարակության հետ: Վայելքն է, որ պաշտոնյաները պահում են մասունքի պես անձեռնմխելի:
Խնդիրը շատ կարեւոր է ու ամենավառ օրինակներից մեկն է, որ Հայաստանում իրական թափանցիկության մասին խոսելը դեռ շատ ու շատ վաղ է: Այլապես արձակուրդն ինչ է, որ չեն դարձնում հանրային իրազեկվածության առարկա:
Պատճառը ամենայն հավանականությամբ այն է, որ Հայաստանի առաջին դեմքերը իրենց արձակուրդները անցկացնում է այնպիսի շքեղ հանգստավայրերում, որոնք առավելապես հանդիսանում են միլիոնատերեր, մուլտիմիլիոնատերերի եւ միլիարդատերերի համար նախատեսված շքեղություններ: Ու եթե ներկայացվի, թե հատկապես որտեղ եւ ինչպես են հանգստանում առաջին դեմքերը, ապա առաջանում են թե իրավական, թե բարոյական, թե անգամ քաղաքական լուրջ խնդիրներ, քանի որ այդ դեպքում հեշտ կլինի պարզել նաեւ, թե էլ ովքեր են այդ ժամանակ հանգստացել տվյալ հանգստավայրերում:
Դե, եթե առաջին դեմքերն են այդպես հանգստանում, ապա հաշվետվողականություն պահանջել նախարարներից կամ պետական այլ գերատեսչությունների ղեկավարներից, ավելորդ է: Թեեւ, եթե անգամ լինի այդ հաշվետվությունը, դա արդեն կարեւոր էլ չէ, որովհետեւ առաջինների հաշվետվության բացակայության պարագայում երկրորդներինը դառնում է ընդամենը «աչքի թոզ»:
Հայաստանի պաշտոնյաների հույժ գաղտնի արձակուրդը
13:56 - 16.Օգոստոս.2013
Առաջարկում ենք նաև
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
20/02/22 14:42
Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը ռազմաքաղաքական համագործակցությունը զարգացնում է ռուսաստանյան գործո՞ղ, թե՞ նախկին պաշտոնյաների հետ
10/02/21 18:46
«Պետական գաղտնիք է»․ Ավինյանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև գաղտնի փաստաթուղթ ստորագրելու մասին
10/01/21 15:50
Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները վաղը գաղտնի հանդիպելու են՝ այս անգամ Տավուշում․ Mediaport
22/10/19 21:24
«Պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացման պատմությունը երկու բաղադրիչ ունի». Սուրեն Սուրենյանց
16/10/19 20:20
ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. Aravot.am
12/06/15 09:27
«Հայկական ժամանակ». Խիստ գաղտնի են պահվում ՄԻԵԴ–ում Հայաստանի դատավորի երեք թեկնածուներից մեկի անունը
12/03/15 09:27
«ՀԺ». Հույժ գաղտնի հանդիպում` Կառավարությունում
24/10/14 22:51
ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ
Ամենադիտված
Լրահոս
13:55
«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»
13:30
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց
12:59
«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին
11:50
Փաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան
11:17
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
09:32
Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»
09:05
«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը
08:55
«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել
16:40
Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․ Դատախազության՝ պարզաբանումը
15:40
Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան
15:01
Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
09:45
Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
09:15
«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209
08:55
«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել
08:25
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:25
«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել
13:20
Ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը