Shamshyan.com - Ազգային ժողովի պատգամավոր Մնաց Մնացականյանը չգիտես ինչու չի հարգում իր կողմից ընդունված օրենքը: Երբ ճանապարհային ոստիկանները օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին փորձում են վարչական պատասխանատվության ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, որոշ պատգամավորներ հոխորտում են, թե իրենք ազգընտիր են և մտահոգված են ազգի ճակատագրով ու «գայ»-ի տեսուչը պետք է բացառություն անի և իրենց չտուգանի: Երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավոր Մնաց Մնացականյանը և նրան սպասարկող Range Rover մակնիշի 015 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին երթևեկում առանց ամրագոտու: 

Մանրամասները` այստեղ: