Արտաշատ քաղաքում ավելացել են փոքրիկ կրպակների թիվը, որոնց վրա գրված է' Վաճառվում է: Վաճառվում է նաեւ քաղաքի գլխավոր ամենամեծ խանութը՝ §Պարտեզը¦: Չի բացառվում, որ շուտով բոլոր կրպակների վրա փակցնեն այդ ցուցանակը, քանի որ քաղաքի կենտրոնում կառուցվում է հսկայական առեւտրի կենտրոն, որը բնակիչների խոսքով կարող է պատկանել միայն մեկ մարդու՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, կամ նրա բարեկամներին: Գրում է Lragir.am-ը:

Ամեն ինչ արվում է երկրում փոքր եւ միջին բիզնեսը կործանելու համար: Մարդիկ ստիպված հարաժարվում են իրենց փոքրիկ գործից, քանի որ բարձրացել են էներգակիրների գները, ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կարող է եւս հարվածել փոքր եւ միջին բիզնեսին:

Այս պայմաններում հասկանալի է դառնում, թե ինչու է արտագաղթի թիվը աճում, եւ ավելանում են տխուր դեմքով ծերունիների թվերը, ովքեր իրենց հարազատներին օտար երկրներ ճանապարհ դնելուց հետո ենթագիտակցորեն նստում է տան առջեւ՝ աչքը միշտ հարազատների ճանապարհին:

Վերջում §Վաճառվում է¦ վերջին ցուցանակները օլիգարխները դնելու են Հայաստանի վրա ու մեկնելու են այն երկրներ, որտեղ դիզում են Հայաստանի փողերը: 

Կարինե Իոնեսյան

Լուսանկարներն` այստեղ: