Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը' անցած շաբաթ Օդինցովի տարածաշրջանի դատարանը երկարաձգել է 38-ամյա օրենքով գողի' կալանքը: Նա քրեական շրջաններում ավելի հայտնի է «Ջեմո» կեղծանունով և որը այս տարվա փետրվարից գտնվում է կալանքի տակ թմրամիջոցների և զինամթերքի պահպանման մեղադրանքով:

Տարածված լուրերի համաձայն' մեղադրյալն արդեն հույս ուներ դուրս գալ բանտից, այդ պատճառով դատարանի որոշումից դժգոհ է մնացել:
Մյուս կողմից, Ջեմոյի ձախողված պլանները փոխհատուցում է Կաշիրյան բանտի նորաբնակ 33-ամյա «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը: Նա հայտնի է «Արտյոմ Լիպեցկի» կեղծանունով: Հիշեցնենք, որ Առաքելյանը ձերբակալվել է օգոստոսի 9-ին' Չալիգին քաղաքի «նայող» Սաշա Աբբասի պատվիրված սպանության կազմակերպման մեջ մեղադրանքով:

«Ջեմոն» և «Արտյոմը» պատկանում են միմյանց թշնամի գողական խմբավորումների:

Լուսանկարում Ջեմալ Միքելաձեն է, իսկ գլխավոր լուսանկարում' Արտյոմ Առաքելյանը: