Aravot.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը, որը Երեւանի ավագանու անդամ է, ասաց, որ անթույլատրելի էր պատմական հուշարձանների ցանկում գրանցված կառույցն այդպիսի վերաբերմունքի արժանացնել:

 

Նա նաեւ ասաց, որ ԲՀԿ-ն մի շարք հարցադրումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան պահանջելով Փակ շուկան Փակ շուկան վերակառուցելու իրավական հիմքերը: Մեր հարցին, թե Փակ շուկայի տնտեսվարողը պատրաստվում է մոտ օրերս հանդիսավոր պայմաններում բացել շուկան, արդյոք ուշացած չէ՞ ԲՀԿ-ի այդ քայլը եւ ինչու, լինելով Երեւանի ավագանում, խմբակցությունը ավելի շուտ չէ նախաձեռնել այդ հարցի քննարկումը տիկին Պողոսյանը պատճառաբանեց, որ քաղաքապետարանի հետ հարցուպատասխանը բավականին երկարատեւ գործընթաց է, բացի այդ ավագանին արձակուրդում է եղել:

 

Հեղինակ' Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Թամար Պողոսյանի մեկնաբանություններն առավել մանրամասն' տեսանյութում