Այսօր Հանրապետության հրապարակում Անկախության տոնի առիթով տեղի է ունենալու Նունե Եսայանի համերգը, որին ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը: Համերգին հրավիրված է ամբողջ իշխանական էլիտան: Սակայն հրավիրյալների մեծ մասը առանձնապես մեծ ցանկություն չունի մասնակցելու տոնական համերգին, քանի որ Նունե Եսայանի համերգը լսելու համար մեծ համբերություն և ուժերի լարում է պետք: Համերգին մասնակցել չցանկացողների թվում են նաև ԱԺ պատգամավորներից շատերը:

Խոսքը իհարկե չի վերաբերում ՀՀԿ-ականներին, ովքեր չեն կարող հրաժարվել Սերժ Սարգսյանի հետ միևնույն վայրում գտնվելու հնարավորությունից:

Սակայն եթե ոչ ՀՀԿ-ական պատգամավորները չգնան համերգի, նստատեղերը դատարկ կմնան, ինչը կարող է արարողակարգային սկանդալի պատճառ դառնալ:

Մանրամասն' 168.am-ում