Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին սկսեց 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի քննարկումները:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ այս համաձայնագիրը նպատակ ունի դյուրացնել «ազնիվ նպատակներով Եվրոպա ճամպորդությունը»: Սրան զուգահեռ ՀՀ ԱԺ-ն նաեւ քննարկում է ԵՄ-ի հետ ռեադմիսիայի (անօրինական բնակվողների հետընդունման) համաձայնագիրը:

 

Համաձայնագիրը ենթադրում է Շենգենյան երկրներ վիզայի տուրքի էական նվազեցում, ինչպես նաեւ վիզայի տրամադրման ժամկետի էական կրճատում: