Մոսկվան կզրկվի թվով 27 գյուղատնտեսական մթերքների շուկաներից, որոնք տեղակայված են ժամանակավոր շինություններում: Այդպես է որոշել Մոսկվայի քաղաքապետարանը: Դրանց տեղերում կկառուցվեն բազմահարկ ավտոկայանատեղեր, առևտրի կենտրոններ կամ տրանսպորտային հանգույցներ: Մինչև 2015թ. կմնա միայն մեկ շուկա' Մոսկվայի հարավում' Կաշիրսկայա մայրուղու և Օրեխովի բուլվարնիի հատման կետում: