Մոսկվայի սրճարաններից մեկում տեղի է ունեցել ծեծկռտուք: Ծեծկռտուքը վերածվել է մեծ վեճի, որի հետևանքով դանակահարվել է 3 մարդ: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Այս մասին քաղաքային ոստիկանությունը հայտնել է «ՌԻԱ Նովոստիին»: Հաղորդագրությունում նշված է, որ Կոսմոնավտների փողոցում գտնվող սրճարանում վեճ է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի, իսկ հետո նաև ուղեկցվել է դանակահարությամբ: Հանցագործները դիմել են փախուստի, սակայն մի փոքր անց կասկածյակներին հնարավոր է եղել ձերբակալել: Այժմ նրանք գտնվում են ոստիկանության բաժանմունքում: Կատարվում է քննություն: