Այս պահի դրությամբ Ազատության հրապարակը մարդաշատ է: 

Ցուցարարները պատրաստվում են ակցիա կազմակերպել՝ Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու համար:

 

 «Հեղափոխություն ենք անելու», «Ազատություն Շանթին և մյուս ձերբակալվածներին», «Արդարություն», «Եղբայրություն», «Արժանապատվություն», «Հայրենասիրություն», «Երկիրը վաճառքի հանած հանցագործ իշխանություններ, ազատե'ք խցերը» «Հեղափոխություն ենք անելու» պաստառներով ցուցարարները պատրաստվում են ակցիա կազմակերպել: Պահանջը մեկն է՝ ազատ արձակել Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին: